Լուրեր

Առաջին անգամ օտարերկրացի բժիշկները ժամանեցին և միացան կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին
Գրասենյակ
Հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանեցին մի խումբ ֆրանսիացի բժիշկներ, ովքեր աջակցելու են կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին: Արձագանքելով Առողջապահության նախարարության խնդրանքին` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի կոչեց USAID-ի հետ սերտ համագործակցությամբ:
Ամբողջ նյութը
15 Հուն 2020

Հայաստանի և սփյուռքի բուժաշխատողները համատեղել են ջանքերը՝ հաղթահարելու կորոնավիրուսի դեմ պայքարը
Գրասենյակ
Մինչև օրս իրականացվել են 19 վեբինարներ, որոնք ընդգրկել են վիրուսին առնչակից այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կրիտիկական խնամքը, դեղագործությունը, մանկական առողջությունը, ռադիոլոգիան, հղիության վարումը, անհատական պաշտպանիչ հանդերձանքի և վարակի վերահսկման անվտանգությունը, սրտաբանությունը, շտապօգնության բնականոն աշխատանքը, անեսթեզիոլոգիան, էնդոկրինոլոգիան, նյարդաբանությունը, նմուշառման տեխնիկան և այլն:
Ամբողջ նյութը
11 Հուն 2020

«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումի մեկնարկին մնացել են հաշված ժամեր
Հանձնակատար
Ֆորումն անցկացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հավաքի մեկնարկին հանդես կգա բացման խոսքով և կներկայացնի ինչպես հայրենադարձության, այնպես էլ Հայաստան-սփյուռք գործակցության մի քանի արդիական դրույթներ:
Ամբողջ նյութը
05 Հուն 2020

1in.am-ի հետ զրույցում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը
Հանձնակատար
1in.am-ի հետ զրույցում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է մեր գրասենյակի աշխատանքներն ու ծրագրային փոփոխությունները, անդրադարձ է կատարել սփյուռքում առկա տրամադրություններին, հայրենադարձության հեռանկարներին և համայնքներից ստացվող տեղեկություններին:
Ամբողջ նյութը
28 Մյս 2020

9 մլն դոլարի ներդրում սփյուռքից
Հանձնակատար
Մայիսի 6-ին Վայոց Ձորի Սարավան համայնքնում սկսվեցին «AREG ENERGIA» արևային կայանի շինարարական աշխատանքները: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը, սփյուռքահայ գործարար, համաներդրող Աշոտ Մկրտչյանը և այլք:
Ամբողջ նյութը
07 Մյս 2020

Մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը
Գրասենյակ
Պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չեղարկել է մի շարք գործուղումներ: Սակայն սփյուռքի հետ կապն ու համայնքների հետ աշխատանքը շարունակում են մնալ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրակարգի առաջնահերթություններում:
Ամբողջ նյութը
26 Ապր 2020