Լուրեր
 
        Սփյուռքի երիտասարդ դեսպանները 2 կրթական կենտրոն են հիմնել
            
                Հանձնակատար            
            
        
            Փորձի փոխանակումը «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի աշխատանքային հիմնական ուղղություններից մեկն է:
ՌԴ Չիտա քաղաքի հայ համայնքի ղեկավար, Չիտայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Հարություն Աթոյանը և ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի համայնքապետի տեղակալ, Կրասնոյարսկում Սփյուռքի երիտասարդ դեսպան Արմեն Սարգսյանը դեսպան-գործընկերների հետ կիսվեցին կրթամշակութային կենտրոնների ստեղծման իրենց փորձով: 
        Ամբողջ նյութը
    31 Մրտ 2023
 
        Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության ներկայացուցիչների հետ
            
                Հանձնակատար            
            
        
            Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Էդգար Էվոյանի գլխավորությամբ: ԱՌՖԻ-ն (ARFI - Armenia Financed) Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակն է, որը հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր տեխնոլոգիական ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը։
        Ամբողջ նյութը
    23 Մրտ 2023
 
        Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցելել է ԱգրիՀԱԲ
            
                Հանձնակատար            
            
        
            Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) կողմից ստեղծված Զաբել Եսայանի անվան կենտրոնի նորաբաց ԱգրիՀԱԲ: ICARE-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։
        Ամբողջ նյութը
    21 Մրտ 2023
 
        Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ծրագիրը
            
                Գրասենյակ            
            
        
            ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (մարտ 20, 2023) - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2023 երկշաբաթյա ծրագրի հայտադիմումների ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին ժամանել Հայաստան, բացահայտել իրենց հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը:
        Ամբողջ նյութը
    20 Մրտ 2023
 
        Սփյուռքի երիտասարդ դեսպանները հյուրընկալվել էին Եվրոպական քոլեջում
            
                Գրասենյակ            
            
        
            Մեր գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2021-2022 թթ. մասնակիցներ Լուսինե Ուստյանը (Ռուսաստան), Լիլիթ Բեգլարյանը (Ուկրաինա), Կարեն Մուրադյանը (Բելառուս) և ծրագրի 2022-2023 թթ. շրջափուլի մասնակից Մհեր Սարիբեկյանը (ԱՄՆ) հյուրընկալվել էին Հայաստանի Եվրոպական քոլեջում:
        Ամբողջ նյութը
    16 Մրտ 2023
 
         
         
        