Սառա Անջարգոլյան

Համառոտ տեղեկություն
Պաշտոն
Գրասենյակի Ղեկավար
Կրթություն
Սառա Անջարգոլյանը ծնվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում և մեծացել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: 1997 թվականին գերազանցությամբ ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը՝ ստանալով քաղաքական գիտությունների և հանրային քաղաքականության բակալավրի աստիճան, իսկ 2000 թվականին՝ իրաբականի որակավորում Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում: Իրավաբան իր կարերիայի ընթացքում նա ԱՄՆ արդարադատության դեպարտամենտում աշխատել է որպես փաստաբան և Լոս Անջելեսի քաղաքային դատախազի տեղակալ, քաղաքականության գծով խորհրդատու:
Աշխատանք
Անջարգոլյանը հայրենադարձվել է Հայաստան 2012 թվականին: 2014 թվականին նա համահիմնադրել է Impact Hup Yerevan ոչ առևտրային կազմակերպությունը և մինչ ՀՀ կառավարությանը միանալը՝ հանդիսացել նրա գործադիր տնօրենը: Նա նաև ընդգրկված էր Impact Hub միջազգային ասոցիացիայի խորհրդում: Ամբողջ աշխարհում 100+ Impact Hub ունեցող համաշխարհային կազմակերպությունը փոփոխություններ կատարող մասնակցային ցանց է: Հայաստանում Impact Hub Yerevan-ն առաջարկում է սոցիալական ձեռներեցության ինկուբատոր և էկոհամակարգ նորարարների և ձեռնակրատերերի համար:
Հայաստանում Անջարգոլյանը գործունեություն է ծավալել նաև 2002-2004 թթ. Ֆուլբրայթի կրթաթոշակի շրջանակներում, դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և 2009-2014 թթ. աշխատել է որպես մուլիտիմեդիա լրագրող՝ կենտրոնացած լինելով սոցիալական ծրագրերի վրա:
2019 թվականի հունիսի 19-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար:
Նորություններ ԵՎ հայտարարություններ

Հանդիպում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ
09 Փետրվարի 2021
Փետրվարի 5-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ամբողջ նյութը
Հանդիպում ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ
25 Հունվարի 2021
Արցախում բնակարանաշինսությունը և աշխատատեղերի ստեղծումը՝ առաջնահերթություն: Արցախ աշխատանքային այցի երկրորդ օրվա ընթացքում
Ամբողջ նյութը
Հանդիպում համայնքային կազմակերպություններ և կամավորական խմբերի հետ
11 Օգոստոսի 2020
Լիբանան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հնարավորություն ունեցավ այցելել համայնքային կազմակերպություններ և կամավորական խմբերի, որոնք տասնամյակներ շարունակ աշխատում են լիբանանահայության հետ և օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո համայնքին ծառայելու առաջնագծում են:
Ամբողջ նյութը
Տեղում կիսելով լիբանանահայի առօրյան և եղբայրական երկրում ծածանելով եռագույնը
11 Օգոստոսի 2020
Տեղում կիսելով լիբանանահայի առօրյան և եղբայրական երկրում ծածանելով եռագույնը. Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բեյրութում այցելել է մեր հայրենակիցների բնակարաններ, զրույցներ ունեցել նրանց հետ, ականատես եղել կրած վնասներին:
Ամբողջ նյութը
Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Լիբանանի հայ ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ
09 Օգոստոսի 2020
Լիբանան հումանիտար օգնության ուղեկցության և համայնքային այցի ընթացքում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի և Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանի հետ:
Ամբողջ նյութը
Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ
09 Օգոստոսի 2020
Օգոստոսի 9-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ:
Ամբողջ նյութը
Գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում
28 Հուլիսի 2020
Գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը Հանրային ռադիոյի ուղիղ եթերում անկեղծ զրույց է ունեցել իր հաջողությունների, անցած ճանապարհի, հայրենադարձության պատմության, քաղաքացիական շարժումներին ակտիվ մասնակցության և Հայաստանի հետհեղափոխական կառավարությունում ստանձնած աշխատանքի մասին:
Ամբողջ նյութը
Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ
18 Հունիսի 2020
«Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» առցանց վեբինարը՝ ուղիղ միացմամբ
Ամբողջ նյութը
«Կտոր մը Հայաստան»
06 Հունիսի 2020
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանի «Կտոր Մը Հայաստան»-ը:
Ամբողջ նյութը
Գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանի աշխատանքային այցը Նյու Յորք
11 Մարտի 2020
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանն անցած շաբաթ աշխատանքային այցով գտնվում էր Նյու Յոքում՝ մասնակցելու Հայաստանում կանանց և աղջիկների կյանքի բարելավման ուղղությամբ գործունեություն ծավալող սփյուռքյան կազմակերպությունների հավաքին:
Ամբողջ նյութը