Լուրեր
Գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Ֆրանսիա
Հանձնակատար
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։
Հուլիսի 5-ին Փարիզում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ղեկավար Լիլիթ Խաչատրյանը մասնակցել են «Եվրոպական-հայկական երիտասարդական համաժողովին»։
Ամբողջ նյութը
07 Հուլ 2025
Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Իսպանիա
Հանձնակատար
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայում։
Հուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։
Ամբողջ նյութը
05 Հուլ 2025
Զարեհ Սինանյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի 2025 թվականի ամառային փորձնակների ծրագրի մասնակիցներին
Հանձնակատար
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի 2025 թվականի ամառային փորձնակների ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայումս մասնագիտական փորձառություն են անցնում պետական և հասարակական տարբեր կառույցներում Երևանում։
Ամբողջ նյութը
01 Հուլ 2025
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները շարունակում են հայրենիքի հետ ծանոթությունը
Գրասենյակ
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները շարունակում են հայրենիքի հետ ծանոթությունը՝ այցելելով Հայաստանի պատմամշակութային վայրեր և թանգարաններ։
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում մասնակիցները այցելել են Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գրասենյակ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Նրանք զինվորական ճաշ են ունեցել և շրջել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, ինչպես նաև եղել Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում։
Ամբողջ նյութը
30 Հուն 2025
Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
Գրասենյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:
Վարչապետը կարևորել է «իԳործ» ծրագրի իրականացումը և նշել, որ ավանդական դարձած այս հանդիպումները տալիս են տարբեր հարցեր քննարկելու, պետական կառավարման համակարգի, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին տպավորություններով կիսվելու հնարավորություն:
Ամբողջ նյութը
11 Հուն 2025
Զարեհ Սինանյանը հանդիպել է «Վեր Վար»-ի հիմնադիրների հետ
Հանձնակատար
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է սպորտային ժայռամագլցման «Վեր Վար» մարզադահլիճի հիմնադիրների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորություններն ու մարտահրավերները, որոնց բախվել են նրանք, որպես հայրենադարձներ, Հայաստանում բիզնես հիմնելիս։
Ամբողջ նյութը
10 Հուն 2025