Լուրեր
«Հայրենադարձության շաբաթ» - «Մանիպուլյացիաներ պայմանագրում․ գերակա դիրք, հարկադրում, ծուղակներ, ենթարկում»
Գրասենյակ
Սեպտեմբերի 10-ին, «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքի շրջանակում անցկացվել է «Մանիպուլյացիաներ պայմանագրում․ գերակա դիրք, հարկադրում, ծուղակներ, ենթարկում» թեմայով դասախոսություն։
Դասախոսությունը վարել է Easy Life Consulting Group-ի հիմնադիր և Հայաստանի հայրենադարձ իրավաբանների ասոցիացիայի հիմնադիր Արեգ Ակոպյանը։
Ամբողջ նյութը
10 Սեպ 2025
«Հայրենադարձության շաբաթ 2025» - շախմատի սիրողական մրցաշար
Գրասենյակ
Սեպտեմբերի 10-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքի շրջանակում, անցկացվել է դպրոցահասակ երեխաների շախմատի մրցաշար։
Մրցաշարին մասնակցել են ավելի քան երեք տասնյակ երեխա 7 երկրից՝ Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Սիրիայից, Մեծ Բրիտանիայից, Իրաքից և Ղազախստանից։ Մրցակցությունը կազմակերպվել էր շվեյցարական կարգով՝ 16 զույգով։
Ամբողջ նյութը
10 Սեպ 2025
«Հայրենադարձության շաբաթ 2025» - «Հայրենադարձության արդի հիմնահարցեր»
Գրասենյակ
Սեպտեմբերի 8-ին մեկարկել է «Հայրենադարձության շաբաթ» միջոցառումների շարքը՝ «Հայրենադարձության արդի հիմնահարցեր» թեմայով կլոր-սեղան քննարկմամբ, որի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է Գրասենյակի ու Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ծրագրերն ու նախաձեռնությունները։
Ամբողջ նյութը
08 Սեպ 2025
Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին
Հանձնակատար
Սեպտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:
Ողջունելով դեսպանին և շնորհավորելով ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Զարեհ Սինանյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում՝ երկու երկրների համատեղ ջանքերով, Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունները կզարգանան և կընդլայնվեն՝ տնտեսության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով:
Ամբողջ նյութը
03 Սեպ 2025
Ավարտվել է ՀՀ պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի 2024-2025 թթ․ շրջափուլը
Գրասենյակ
Ավարտվել է ՀՀ պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի 2024-2025 թթ․ շրջափուլը:
Ծրագրի հինգերորդ շրջափուլին մասնակիցել են 10 երկրից ժամանած շուրջ 4 տասնյակ մասնագետեր, ովքեր մեկ տարի շարունակ աշխատել են ՀՀ պետական կառավարման համակարգի 18 գերատեսչություններում՝ ներդնելով իրենց մասնագիտական հմտություններն ու փորձառությունը։
Ամբողջ նյութը
01 Սեպ 2025