Լուրեր
 
        Օտարերկրյա պետությունում նշանակվել է առաջին Սփյուռքի գործերի հանձնակատարը
            
                Հանձնակատար            
            
        
            Ներդրվում է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ լեհ-հայկական հիմնադրամի տնօրեն Դիանա Հովակիմյանը նշանակվել է Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։
        Ամբողջ նյութը
    05 Սեպ 2023
 
        Լեհաստանի պետքարտուղարն այցելել է Ծիծեռնակաբերդ
            
                Գրասենյակ            
            
        
            Այցով Հայաստանում է գտնվում Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակը։ Նա Երևանում է մասնակցելու հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սբ. Հովհաննես Պողոս Բ-ին պապին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությանը:
        Ամբողջ նյութը
    15 Մյս 2023
 
        Զարեհ Սինանյանը հանդիպել է Համբուրգի գործարար շրջանակներին
            
                Հանձնակատար            
            
        
            Համբուրգում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարար ակումբի ներկայացուցիչների հետ։
Գործարար հանրույթի հայազգի ներկայացուցիչները ներկայացրել են Գերմանիայում իրենց կողմից ծավալվող տնտեսական գործունեությունը ու բիզնես նախաձեռնությունները։ Գլխավոր հանձնակատարն իր հերթին հակիրճ ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և բարձր գնահատել հայ գործարարների աշխատանքը։
        Ամբողջ նյութը
    15 Մյս 2023
 
        Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Բեռլինի հայ համայնքին
            
                Հանձնակատար            
            
        
            Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպում է ունեցել դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և դեսպանության անձնակազմի հետ, որի ընթացքում մտքեր են փոխանակվել գերմանահայ համայնքի հետ համագործակցության զարգացման վերաբերյալ։
        Ամբողջ նյութը
    12 Մյս 2023
 
        Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Քյոլնում
            
                Հանձնակատար            
            
        
            Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Քյոլնում այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի առաջնորդարան և հանդիպել  Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանի,  Քյոլնի և շրջակայքի ծխական քահանա Տեր Վահրիճ Բաղդասարյանի և թեմական խորհրդի անդամների հետ։
        Ամբողջ նյութը
    11 Մյս 2023
 
        Զարեհ Սինանյանը հանդիպել է Մյունխենի հայկական կազմակերպությունների հետ
            
                Հանձնակատար            
            
        
            Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Մյունխենի հայ համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ներկաներին առավել մանրամասն ծանոթացրել սփյուռքի ներուժը Հայաստանում ինտեգրելու և հայրենադարձության ոլորտում գրասենյակի կողմից իրականացվող աջակցության հնարավորություններին։
        Ամբողջ նյութը
    10 Մյս 2023
 
         
         
         
         
        