Լուրեր
![Հանդիպում Լիոնի և շրջակա քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ Հանդիպում Լիոնի և շրջակա քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ](http://diaspora.gov.am/api/v1/article/1204/featured/thumb.jpg)
Հանդիպում Լիոնի և շրջակա քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
Լիոնում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ հյուպատոսությունում հանդիպել է Լիոնի և շրջակա քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են գրասենյակի աշխատանքները և ծրագրերը, շեշտադրվել է աշնանն անցկացվելիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը:
Ամբողջ նյութը
23 Փտր 2024
![Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետի հետ Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետի հետ](http://diaspora.gov.am/api/v1/article/1203/featured/thumb.jpg)
Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետի հետ
Հանձնակատար
Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետ Սոնյա Զդորովցոֆի հետ։ Հանդիպմանը մասնացում էր նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը։ Երկուստեք կարևորվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը և նշվել, որ այդ համագործակցությունը Հայաստանին և Ֆրանսիային կապող կարևոր հիմնասյուներից է։
Ամբողջ նյութը
23 Փտր 2024
![Մեկնարկել է Գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Ֆրանսիա Մեկնարկել է Գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Ֆրանսիա](http://diaspora.gov.am/api/v1/article/1202/featured/thumb.jpg)
Մեկնարկել է Գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Ֆրանսիա
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում նա մասնակցել է Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Գլխավոր հանձնակատարը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիջիտ Մակրոնի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրված պաշտոնական ընթրիքին:
Ամբողջ նյութը
23 Փտր 2024
![Հանդիպում Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հանդիպում Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ](http://diaspora.gov.am/api/v1/article/1200/featured/thumb.jpg)
Հանդիպում Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի հայ համայնքային կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի հետ կապերի ամրապնդումն ու համայնքի հետ հետագա համագործակցության զարգացումը՝ չնայած աշխարհագրական հեռավորությանը։
Ամբողջ նյութը
21 Փտր 2024
![Հանդիպում Սիդնեյի հայ երիտասարդների հետ Հանդիպում Սիդնեյի հայ երիտասարդների հետ](http://diaspora.gov.am/api/v1/article/1192/featured/thumb.jpg)
Հանդիպում Սիդնեյի հայ երիտասարդների հետ
Հանձնակատար
Սիդնեյում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է համայնքի հայ երիտասարդների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանդիպմանը մասնակցել են մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայ եկեղեցու երիտասարդական միությունից, Հայ ուսանողների ասոցիացիայից և ՀՅԴ երիտասարդական միությունից:
Ամբողջ նյութը
16 Փտր 2024
![Գլխավոր հանձնակատարն հանդիպել է Ռայդի քաղաքապետ Սարգիս Ետելեանին Գլխավոր հանձնակատարն հանդիպել է Ռայդի քաղաքապետ Սարգիս Ետելեանին](http://diaspora.gov.am/api/v1/article/1190/featured/thumb.jpg)
Գլխավոր հանձնակատարն հանդիպել է Ռայդի քաղաքապետ Սարգիս Ետելեանին
Հանձնակատար
Ավստրալիա համայնքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռայդի քաղաքապետ Սարգիս Ետելեանի հետ։ Հանդիպման մեկնարկին նրանք մոտեցել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարին, այցելել հուշահամալիր, ինչպես նաև Ռայդի քաղաքային խորհրդի պալատ։
Ամբողջ նյութը
14 Փտր 2024
![Սիդնեյում Զարեհ Սինանյանը հանդիպել է ՍԴՀԿ ղեկավար ներկայացուցիչներին Սիդնեյում Զարեհ Սինանյանը հանդիպել է ՍԴՀԿ ղեկավար ներկայացուցիչներին](http://diaspora.gov.am/api/v1/article/1188/featured/thumb.jpg)
Սիդնեյում Զարեհ Սինանյանը հանդիպել է ՍԴՀԿ ղեկավար ներկայացուցիչներին
Գրասենյակ
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ավստրալիա կատարած համայնքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավարության և կուսակցությանը կից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարն անդրադարձ է կատարել գրասենյակի նախաձեռնություններին ու ծրագրերին և կարևորել կուսակցության ներգրավվածությունը Հայաստան-սփյուռքի հարաբերություններին։
Ամբողջ նյութը
14 Փտր 2024