Լուրեր

Գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Գերմանիայում է
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում: Մյունխենում նա շրջայց է կատարել «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնում, հանդիպել կենտրոնի ղեկավար Անուշ Չախալյանի և անդամների հետ, ծանոթացել գործունեությանն ու խնդիրներին։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը մասնկացել է կենտրոնի կողմից կազմակերպված պարի միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառմանը և բարձր գնահատել նրանց հայապահպան գործունեությունը։
Ամբողջ նյութը
08 Մյս 2023

Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Մալագայի հայ համայնքին
Հանձնակատար
Իսպանիա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Մալագա։ Համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա շրջայց է ունեցել Սուրբ Մարիամ Աստվածածին հայ առաքելական եկեղեցում, որը Իսպանիայի միակ հայկական եկեղեցին է և հիմնվել է տեղի համայնքի նվիրատուների և բարերարների կողմից։ Եկեղեցու տարածքում գործում է նաև մեկօրյա հայկական դպրոց։
Ամբողջ նյութը
30 Ապր 2023

Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Վալենսիայում
Հանձնակատար
Իսպանիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Միսլատայի քաղաքապետ Կառլոս Ֆերնանդես Բիելսայի հետ՝ «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է քաղաքում հայ համայնքի դերը և ներկայությունը, ինչպես նաև քաղաքի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայանպաստ քաղաքականությունը։
Ամբողջ նյութը
27 Ապր 2023

Գլխավոր հանձնակատարը մասնակցել է ՀՀ դրոշի բարձրացման արարողությանը
Հանձնակատար
Իսպանիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Սանտա Կոլոմա դե Գրամենտե քաղաքապետարանի տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությանը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և ի զորակցություն հայ ժողովրդի։ Միջոցառումը կազմակերպվել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ և Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքապետարանի աջակցությամբ։
Ամբողջ նյութը
26 Ապր 2023

Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Հայոց ցեղասպանության օրվա միջոցառումների
Հանձնակատար
Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։ Իսպանիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարը մասնակցել է նաև ապրիլի 24-ի նախօրեին մատուցված պատարագին։
Ամբողջ նյութը
25 Ապր 2023

Այցելություն «Այբ» մեսրոպատառ կիրակնօրյա հայկական դպրոց
Հանձնակատար
Իսպանիա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Սանտա Կոլոմայի «Այբ» մեսրոպատառ կիրակնօրյա հայկական դպրոց, որը գործում է «Արարատ» միությանը կից։ Միության ղեկավար Սարգիս Հակոբյանի ուղեկցությամբ՝ Գլխավոր հանձնակատարը շրջել է դպրոցում, ծանոթացել գործունեությանը և ուսուցչական անձնակազմին։ Այնուհետ հանդիպում է տեղի ունեցել տեղի հայ համայնքի ներկայցուցիչների հետ։
Ամբողջ նյութը
25 Ապր 2023