Լուրեր

Զարեհ Սինանյանը հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը:
Ամբողջ նյութը
18 Ապր 2025

Զարեհ Սինանյանը հանդիպել է Պլովդիվի հայ համայնքում ակտիվ գործունեություն իրականացնող մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի հայ համայնքում ակտիվ գործունեություն իրականացնող մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում Սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը։
Ամբողջ նյութը
18 Ապր 2025

Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Բուլղարիա
Հանձնակատար
Ապրիլի 15-ին գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի և միության անդամների հետ, Եվրոպայի Հայ Ավետարանական եկեղեցիների ընկերակցության քարտուղար Պատվելի Ներսես Կետիկյանի ,Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու խորհրդի անդամների հետ, որին հաջորդել է Վառնայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընդլայնված կազմով հանդիպումը։
Ամբողջ նյութը
16 Ապր 2025

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Պրիմավերա Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
Ապրիլի 11-ին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Պրիմավերա Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավոր ուղիներն ու հիմնադրամի ընթացիկ և ապագա նախաձեռնությունները, որոնք միտված են համաշխարհային ասպարեզում Հայաստանի մշակութային ներկայության ամրապնդմանը։
Ամբողջ նյութը
15 Ապր 2025

Զարեհ Սինանյանն ընդունել է Winds of Armenia առագաստանավային ակումբի հիմնադիր-տնօրեն Արտաշես Դադայանին
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Winds of Armenia առագաստանավային ակումբի հիմնադիր-տնօրեն Արտաշես Դադայանին։
Արտաշես Դադայանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է Winds of Armenia առագաստանավային ակումբի ներկայիս գործունեության մանրամասները, պատմել՝ 2025 թ․-ին նախատեսվող միջոցառումների, ներդրումային հնարավորությունների և նախագծի հիմնարար նպատակների մասին։
Ամբողջ նյութը
13 Ապր 2025