Լուրեր

Գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության հավաքին
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության համայնքային զարգացման ծրագրերի ներկայացման և կրթաթոշակների արդյունքների ամփոփման միջոցառմանը: 2011 թվականից գործող «Թաքնված ճանապարհ» նախաձեռնությունը (HRI) հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կրթական և առաջնորդական նոր հնարավորություններ փոխանցել Հայաստանի գյուղերի երիտասարդներին՝ ամառային կրթական ճամբարների, կրթաթոշակների և զարգացման ծրագրերի միջոցով:
Ամբողջ նյութը
24 Հուն 2024

Զարեհ Սինանյանը հանդիպել է ամերիկահայ հայտնի դերասան Ջո Մանգանելոյին
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ամերիկահայ հայտնի դերասան Ջո Մանգանելոյին: Նա առաջին անգամ Հայաստանում էր գտնվում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) նախաձեռնությամբ: Մանգանիելլոյի մորական մեծ տատը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, երբ նրա ամուսինն ու յոթ երեխաները սպանվել են, իսկ նրա 8-րդ երեխան խեղդվել է Եփրատ գետում փախուստի ժամանակ:
Ամբողջ նյութը
07 Հուն 2024

Հանդիպում Միլանի հայ համայնքի հետ
Հանձնակատար
Իտալիա այցի շրջանակներում Միլանի «Հայ տուն» մշակութային միությունում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Միլանի Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցու խորհրդի ատենապետ, Իտալիայում սփյուռքի գործերի հանձնակատար Սարո Խոդավերդին, պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանը, մշակութային միության ատենապետուհի Մարինա Մավյանը և այլք:
Ամբողջ նյութը
10 Մյս 2024

Գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իտալիայում է
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Միլանի Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցու խորհրդի ատենապետ, Իտալիայում սփյուռքի գործերի հանձնակատար Սարո Խոդավերդիի հրավերով՝ նա մասնակցել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգին՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 155 և Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակներին:
Ամբողջ նյութը
10 Մյս 2024