Լուրեր
Հրավեր
Հանձնակատար
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ, Լեհաստանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի անունից սիրով հրավիրում ենք մասնակցելու Սբ. Հովհաննես Պողոս Բ-ին պապին և լեհ-հայկական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 11:30-ին, Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցի Խաչքարների պուրակում:
Ամբողջ նյութը
12 Մյս 2023
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Բեռլինի հայ համայնքին
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպում է ունեցել դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և դեսպանության անձնակազմի հետ, որի ընթացքում մտքեր են փոխանակվել գերմանահայ համայնքի հետ համագործակցության զարգացման վերաբերյալ։
Ամբողջ նյութը
12 Մյս 2023
Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Քյոլնում
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Քյոլնում այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի առաջնորդարան և հանդիպել Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանի, Քյոլնի և շրջակայքի ծխական քահանա Տեր Վահրիճ Բաղդասարյանի և թեմական խորհրդի անդամների հետ։
Ամբողջ նյութը
11 Մյս 2023
Զարեհ Սինանյանը հանդիպել է Մյունխենի հայկական կազմակերպությունների հետ
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Մյունխենի հայ համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ներկաներին առավել մանրամասն ծանոթացրել սփյուռքի ներուժը Հայաստանում ինտեգրելու և հայրենադարձության ոլորտում գրասենյակի կողմից իրականացվող աջակցության հնարավորություններին։
Ամբողջ նյութը
10 Մյս 2023
Գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Գերմանիայում է
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում: Մյունխենում նա շրջայց է կատարել «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնում, հանդիպել կենտրոնի ղեկավար Անուշ Չախալյանի և անդամների հետ, ծանոթացել գործունեությանն ու խնդիրներին։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը մասնկացել է կենտրոնի կողմից կազմակերպված պարի միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառմանը և բարձր գնահատել նրանց հայապահպան գործունեությունը։
Ամբողջ նյութը
08 Մյս 2023
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Մալագայի հայ համայնքին
Հանձնակատար
Իսպանիա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Մալագա։ Համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա շրջայց է ունեցել Սուրբ Մարիամ Աստվածածին հայ առաքելական եկեղեցում, որը Իսպանիայի միակ հայկական եկեղեցին է և հիմնվել է տեղի համայնքի նվիրատուների և բարերարների կողմից։ Եկեղեցու տարածքում գործում է նաև մեկօրյա հայկական դպրոց։
Ամբողջ նյութը
30 Ապր 2023