Լուրեր
![Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Հայոց ցեղասպանության օրվա միջոցառումների Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Հայոց ցեղասպանության օրվա միջոցառումների](http://diaspora.gov.am/api/v1/article/1027/featured/thumb.jpg)
Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Հայոց ցեղասպանության օրվա միջոցառումների
Հանձնակատար
Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։ Իսպանիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարը մասնակցել է նաև ապրիլի 24-ի նախօրեին մատուցված պատարագին։
Ամբողջ նյութը
25 Ապր 2023
![Այցելություն «Այբ» մեսրոպատառ կիրակնօրյա հայկական դպրոց Այցելություն «Այբ» մեսրոպատառ կիրակնօրյա հայկական դպրոց](http://diaspora.gov.am/api/v1/article/1026/featured/thumb.jpg)
Այցելություն «Այբ» մեսրոպատառ կիրակնօրյա հայկական դպրոց
Հանձնակատար
Իսպանիա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Սանտա Կոլոմայի «Այբ» մեսրոպատառ կիրակնօրյա հայկական դպրոց, որը գործում է «Արարատ» միությանը կից։ Միության ղեկավար Սարգիս Հակոբյանի ուղեկցությամբ՝ Գլխավոր հանձնակատարը շրջել է դպրոցում, ծանոթացել գործունեությանը և ուսուցչական անձնակազմին։ Այնուհետ հանդիպում է տեղի ունեցել տեղի հայ համայնքի ներկայցուցիչների հետ։
Ամբողջ նյութը
25 Ապր 2023
![Հանդիպում Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հանդիպում Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ](http://diaspora.gov.am/api/v1/article/1021/featured/thumb.jpg)
Հանդիպում Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
Իսպանիա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն ընթացել է Բարսելոնայի հայկական մշակութային միության «Հայ Տուն» կենտրոնում, որին մասնակցել են միության ատենապետ Դաթև Սուլեանը, Կատալոնիայի «Արարատ» հայկական միության ղեկավար, Իսպանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանը, «Հայք» պարային համույթի ղեկավար Հայկ Եղիազարյանը և այլք։
Ամբողջ նյութը
25 Ապր 2023
![ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ](http://diaspora.gov.am/api/v1/article/1025/featured/thumb.jpg)
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Հանձնակատար
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության մեկնարկի 108-րդ տարին: Հայությունը միասնաբար խնկարկում է 1 ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը՝ արթուն պահելով աշխարհի պատմության ամենաողբերգական հիշողություններից մեկը: Սակայն հայերի ցեղասպանությունը զուտ պատմական փաստ չէ, որը մնացել է հեռավոր անցյալի մշուշում:
Ամբողջ նյութը
24 Ապր 2023
![Սփյուռքի ջանքերով Արենիում բացվել է լաբորատորիա Սփյուռքի ջանքերով Արենիում բացվել է լաբորատորիա](http://diaspora.gov.am/api/v1/article/1013/featured/thumb.jpg)
Սփյուռքի ջանքերով Արենիում բացվել է լաբորատորիա
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Արենիում նորակառույց գյուղատնտեսական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը: Լաբորատորիան հիմնադրվել է շվեյցարահայերի «Fondation Alliance Arménienne de Genève» և «Փիլիպոսյան և Փիլոյան» հիմնադրամների և բարերար Խաչիկ Հակոբյանի կողմից:
Ամբողջ նյութը
17 Ապր 2023
![Սփյուռքի երիտասարդ դեսպանները 2 կրթական կենտրոն են հիմնել Սփյուռքի երիտասարդ դեսպանները 2 կրթական կենտրոն են հիմնել](http://diaspora.gov.am/api/v1/article/1007/featured/thumb.jpg)
Սփյուռքի երիտասարդ դեսպանները 2 կրթական կենտրոն են հիմնել
Հանձնակատար
Փորձի փոխանակումը «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի աշխատանքային հիմնական ուղղություններից մեկն է:
ՌԴ Չիտա քաղաքի հայ համայնքի ղեկավար, Չիտայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Հարություն Աթոյանը և ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի համայնքապետի տեղակալ, Կրասնոյարսկում Սփյուռքի երիտասարդ դեսպան Արմեն Սարգսյանը դեսպան-գործընկերների հետ կիսվեցին կրթամշակութային կենտրոնների ստեղծման իրենց փորձով:
Ամբողջ նյութը
31 Մրտ 2023
![Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության ներկայացուցիչների հետ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության ներկայացուցիչների հետ](http://diaspora.gov.am/api/v1/article/1002/featured/thumb.jpg)
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Էդգար Էվոյանի գլխավորությամբ: ԱՌՖԻ-ն (ARFI - Armenia Financed) Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակն է, որը հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր տեխնոլոգիական ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը։
Ամբողջ նյութը
23 Մրտ 2023
![Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցելել է ԱգրիՀԱԲ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցելել է ԱգրիՀԱԲ](http://diaspora.gov.am/api/v1/article/1001/featured/thumb.jpg)
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցելել է ԱգրիՀԱԲ
Հանձնակատար
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) կողմից ստեղծված Զաբել Եսայանի անվան կենտրոնի նորաբաց ԱգրիՀԱԲ: ICARE-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։
Ամբողջ նյութը
21 Մրտ 2023