Լուրեր

Զարեհ Սինանյանն ընդունել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը
Հանձնակատար
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարին ներկայացվել է այս ամռանը նախատեսվող «Yan-Ian» զբոսաշրջային մեկշաբաթյա միջոցառումների նախաձեռնությունը, որի նպատակն է Հայաստանը ներկայացնել ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այլև որպես համապարփակ հնարավորություններով և տնտեսապես հարմար մշտական բնակության երկիր։
Ամբողջ նյութը
01 Ապր 2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շարքի փակման արարողությանը
Հանձնակատար
Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շարքի փակման արարողությանը։ Նա հանդես է եկել պաշտոնական ելույթով՝ ընդգծելով Միսաք Մանուշյանի հերոսական կերպարը և նրա թողած ժառանգության կարևորությունը հայ ժողովրդի և միջազգային հանրության համար։
Ամբողջ նյութը
18 Մրտ 2025

Զարեհ Սինանյանը հանդիպել է Կայթ մշակութային հանգույց / Kayt Cultural Hub-ի ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Կայթ մշակութային հանգույց / Kayt Cultural Hub-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ մշակույթի տարածման և պահպանման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կարևորվել է մշակութային ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը և Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը:
Ամբողջ նյութը
12 Մրտ 2025

Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներին և Դավիթ Կազանջյանին
Հանձնակատար
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի ասպիրանտների պատվիրակությանը, որը ղեկավարում էր Ուորթոնի դպրոցի և Լաուդերի ինստիտուտի ասպիրանտ, անգլերեն լեզվի պրոֆեսոր, համեմատական գրականագիտության և գրականության տեսության ամբիոնի համակարգող Դավիթ Կազանջյանը։
Ամբողջ նյութը
09 Մրտ 2025