Լուրեր

Զարեհ Սինանյանն ընդունել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը
Հանձնակատար
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարին ներկայացվել է այս ամռանը նախատեսվող «Yan-Ian» զբոսաշրջային մեկշաբաթյա միջոցառումների նախաձեռնությունը, որի նպատակն է Հայաստանը ներկայացնել ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այլև որպես համապարփակ հնարավորություններով և տնտեսապես հարմար մշտական բնակության երկիր։
Ամբողջ նյութը
01 Ապր 2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շարքի փակման արարողությանը
Հանձնակատար
Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Մանուշյանական շաբաթ» միջոցառումների շարքի փակման արարողությանը։ Նա հանդես է եկել պաշտոնական ելույթով՝ ընդգծելով Միսաք Մանուշյանի հերոսական կերպարը և նրա թողած ժառանգության կարևորությունը հայ ժողովրդի և միջազգային հանրության համար։
Ամբողջ նյութը
18 Մրտ 2025

Զարեհ Սինանյանը հանդիպել է Կայթ մշակութային հանգույց / Kayt Cultural Hub-ի ներկայացուցիչների հետ
Հանձնակատար
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Կայթ մշակութային հանգույց / Kayt Cultural Hub-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ մշակույթի տարածման և պահպանման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կարևորվել է մշակութային ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը և Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը:
Ամբողջ նյութը
12 Մրտ 2025

Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներին և Դավիթ Կազանջյանին
Հանձնակատար
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի ասպիրանտների պատվիրակությանը, որը ղեկավարում էր Ուորթոնի դպրոցի և Լաուդերի ինստիտուտի ասպիրանտ, անգլերեն լեզվի պրոֆեսոր, համեմատական գրականագիտության և գրականության տեսության ամբիոնի համակարգող Դավիթ Կազանջյանը։
Ամբողջ նյութը
09 Մրտ 2025

Զարեհ Սինանյանն ընդունել է Կիրկոր Աժդերհանյանին և Արթուր Ահարոնյանին
Հանձնակատար
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մարտի 3-ին ընդունել է Արվեստի և մշակույթի ֆրանս-հայկական կենտրոնի միջազգային հարցերով համակարգող, «Պարսամյան» վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանին և ֆրանս-հայկական արվեստի և մշակույթի կենտրոնի քարտուղար, կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանին։
Ամբողջ նյութը
03 Մրտ 2025

Գլխավոր հանձնակատարի այցը Մաաստրիխտ
Հանձնակատար
Փետրվարի 22֊ին Նիդերլանդների Թագավորության Մաաստրիխտ քաղաքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Հայ-հոլանդական փաստաբանների և իրավաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի Հայ Իրավաբանների համաժողովին, որի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Հայաստան֊ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, իրավական հիմքերը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները» թեմայով պանելային քննարկմանը:
Ամբողջ նյութը
23 Փտր 2025