Լուրեր

«France Arménie» ամսագրի հարցազրույցը Գլխավոր հանձնակատարի և «իԳործ» ծրագրի ղեկավարի հետ
Հանձնակատար
«France Arménie» հայ-ֆրանսիական ամսագիրը հարցազրույց է անցկացրել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և մեր գրասենյակի «իԳործ» ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանի հետ՝ խոսելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների, սփյուռքահայ մասնագետների ներգրավվածության, հայրենադարձության և այլ թեմաների վերաբերյալ:
Ամբողջ նյութը
26 Օգս 2021

Գրասենյակը պահպանում է ակտիվ կապը գործարարների հետ
Հանձնակատար
Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց ամերիկահայ գործարար Ռազմիկ Գրիգորյանի այգիներ, որոնք ներդրողը հիմնել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: 40 հեկտար խաղողի, խնձորի, դեղձի և ծիրանի այգիներն առատ բերք են տալիս և արտահանվում: Եվս 10 հեկտար տարածքի համար ներդրողն արդեն պլաններ ունի:
Ամբողջ նյութը
13 Օգս 2021

Հ1 Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ
Հանձնակատար
Հ1-ի հետ զրույցում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը, մասնավորապես` Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծումը, որը կօգնի հայրենադարձներին Հայաստան տեղափոխվելու ողջ գործընթացում: Հանձնակատարն անդրադարձ է կատարել նաև այն մաքսային խոչընդոտներին, որոնց հանդիպում են սփյուռքահայերը և ընդգծել դրանց վերացման անհրաժեշտությունը:
Ամբողջ նյութը
20 Հուլ 2021

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Քննարկվեցին հետպատերազմյան և հետընտրական զարգացումները, ինչպես նաև Հայաստանում սփյուռքի տարաբնույթ հումանիտար ծրագրերը: Մենք լիահույս ենք, որ գրասենյակի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը կշարունակի խորանալ:
Ամբողջ նյութը
19 Հուլ 2021