Նորություններ ԵՎ հայտարարություններ
Մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը
Գրասենյակ
Պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չեղարկել է մի շարք գործուղումներ: Սակայն սփյուռքի հետ կապն ու համայնքների հետ աշխատանքը շարունակում են մնալ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրակարգի առաջնահերթություններում:
Ամբողջ նյութը
26 Ապր 2020
Գլխավոր հանձնակատարը մասնակցել է EU4IMPACT ծրագրի տարեկան ամփոփանը
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է միգրանտների, վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված կամ ստեղծվելիք բիզնեսների զարգացմանն աջակցելու նպատակով իրականացվող EU4IMPACT ծրագրի 2021-2022 թթ. փուլերի արդյունքների ամփոփմանը:
Ամբողջ նյութը
25 Հնվ 2023
Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի հայ համայնքի խորհրդի հետ
Հանձնակատար
Ռուսաստանի Դաշնություն այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի խորհրդի անդամներին` ի դեմս խորհրդի նախագահ, Նիժնի Նովգորոդի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Աղասի Ալեքյանի։ Իր Զարեհ Սինանյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել համայնքում իրականացվող աշխատանքների, տեղի իշխանությունների կողմից բարձր գնահատականի արժանանալու և իրենց գործունեությամբ Հայաստանի ու հայերի հեղինակությունը բարձր պահելու համար։
Ամբողջ նյութը
25 Հնվ 2023