Նորություններ ԵՎ հայտարարություններ
Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ Միացյալ Նահանգներ այցությունն ավարտվեց մայրաքաղաք Վաշինգտոնում: Այնտեղ նա և գրասենյակի փորձագետ Անաիս Աստարճանը հանդիպեցին հայկական կազմակերպությունների հետ՝ քննարկելու գրասենյակի ծրագրերը և հետագա համագործակցության ուղղությունները:
Ամբողջ նյութը
08 Մրտ 2023
Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Վալենսիայում
Հանձնակատար
Իսպանիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Միսլատայի քաղաքապետ Կառլոս Ֆերնանդես Բիելսայի հետ՝ «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է քաղաքում հայ համայնքի դերը և ներկայությունը, ինչպես նաև քաղաքի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայանպաստ քաղաքականությունը։
Ամբողջ նյութը
27 Ապր 2023
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Մալագայի հայ համայնքին
Հանձնակատար
Իսպանիա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Մալագա։ Համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա շրջայց է ունեցել Սուրբ Մարիամ Աստվածածին հայ առաքելական եկեղեցում, որը Իսպանիայի միակ հայկական եկեղեցին է և հիմնվել է տեղի համայնքի նվիրատուների և բարերարների կողմից։ Եկեղեցու տարածքում գործում է նաև մեկօրյա հայկական դպրոց։
Ամբողջ նյութը
30 Ապր 2023
Գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Գերմանիայում է
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում: Մյունխենում նա շրջայց է կատարել «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնում, հանդիպել կենտրոնի ղեկավար Անուշ Չախալյանի և անդամների հետ, ծանոթացել գործունեությանն ու խնդիրներին։
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը մասնկացել է կենտրոնի կողմից կազմակերպված պարի միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառմանը և բարձր գնահատել նրանց հայապահպան գործունեությունը։
Ամբողջ նյութը
08 Մյս 2023
Զարեհ Սինանյանը հանդիպել է Մյունխենի հայկական կազմակերպությունների հետ
Հանձնակատար
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Մյունխենի հայ համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ներկաներին առավել մանրամասն ծանոթացրել սփյուռքի ներուժը Հայաստանում ինտեգրելու և հայրենադարձության ոլորտում գրասենյակի կողմից իրականացվող աջակցության հնարավորություններին։
Ամբողջ նյութը
10 Մյս 2023